Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 09-ի թիվ 29-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 76/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սերոժ Գալուստի Ամիրյանի կողմից ինքնակամ կառուցված 37․0քմ արտաքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 05022024-11-0047/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սերոժ Ամիրյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 76/1 հասցեի անասնաշենքը՝ 37․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 159․0քմ հողամասը, համապատասխանաբար, 171384 դրամ և 1086654 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված անասնաշենքը և վերջինիս զբաղեցրած 159․0քմ հողամասը քաղ. Սերոժ Գալուստի Ամիրյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 76/1 հասցեի անասնաշենքը՝ 37․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 159․0քմ հողամասը, համապատասխանաբար, 171384 դրամ և 1086654 դրամ արժեքներով քաղ. Սերոժ Գալուստի Ամիրյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |