Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 7000000 /յոթ միլիոն/ ՀՀ դրամն ուղղել 01-06-01-«Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4222 (Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) տնտեսագիտական հոդվածին: |