Դիլիջան համայնքի ղեկավարի 2020թ. հոկտեմբերի 19-ի թիվ 487-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան քաղաքի 11-003-0296-0007 ծածկագրով 0.1153հա հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի 11-003-0296-0007 ծածկագրով 0.1153հա հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես վարելահող: |