Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ համայնքի Մոլդովական փողոցի թիվ 5 շենքի թիվ 32, երեք սենյականոց բնակարանը, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Միշա Արմանի Ղալումյանի ընտանիքին նվիրատվությամբ տրամադրելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող Մոլդովական փողոցի թիվ 5 շենքի թիվ 32, երեք սենյականոց՝ 83,41 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Միշա Արմանի Ղալումյանի ընտանիքի անդամներին նվիրատվությամբ տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |