Դիլիջան համայնքի ղեկավարի 2020թ. սեպտեմբերիի 14-ի թիվ 403-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 31/1 հասցեի 252.0քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասի մի մասը՝ 126.0քմ հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 31/1 հասցեի 252.0քմ հողամասի մի մասը՝ 126.0քմ հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող: |