Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 960
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 օգոստոսի 2024 թվականի N 960

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲ․ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 2053523 վկայականի՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց 1-ին նրբ․ թիվ 3 հասցեի 300.0քմ հողամասը հանդիսանում է քաղ. Գառնիկ Գագիկի Դավթյանի սեփականությունը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասի սահմանները ճշտելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը  նշում է, որ ըստ գույքագրման բյուրոյի կողմից տրված տեխնիկական անձնագրի, նշված տնամերձ հողամասի մակերեսը կազմել է 320.0քմ: Կատարված տեղազննման  և  չափագրման արդյունքում  կազմված  սխեմայի համաձայն նշված հողամասի փաստացի չափը կազմում է 301.9քմ: Համայնքում իրականացվող առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում 300.0քմ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցվել է, իսկ 1.9քմ մակերեսով հողամասը դուրս է մնացել վերոհիշյալ հասցեի անշարժ գույքի մակերեսից: Նշված 1.9քմ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, որոնք մինչ օրս որևէ փոփոխության չեն ենթարկվել, սակայն սեփականության իրավունքի վկայականում բնակելի տան որոշ հատվածներ դուրս են մնացել: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղ. Գառնիկ Գագիկի Դավթյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի,  Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, ինչպես նաև <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետի և 38.1-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով`

1.Դիլիջանի համայնքի ղեկավարի 2018թ. օգոստոսի 18-ի «Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 1-ին նրբ․ թիվ 3բ հասցեի տնամերձ հողամասին կից փաստացի ավել օգտագործվող /մինրև 20%/ հողամասի նկատմամբ քաղ․ Գառնիկ Դավթյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 385-Ա որոշումը չեղյալ ճանաչել:
2.Վերականգնել Դիլիջանի քաղաքի Մյասնիկյան փողոց 1-ին նրբ․ թիվ 3 հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի հողհատկացման փաստաթղթային հիմքերը` 301.9քմ մակերեսով, քաղաքացի Գառնիկ Գագիկի Դավթյանի (ծնված 12.01.1948թ․) սեփականության իրավունքով:
3.Հաստատել Դիլիջան համայնքի Դիլիջանի քաղաքի Մյասնիկյան փողոց 1-ին նրբ․ թիվ 3 հասցեի բնակելի տան հատակագիծը՝ քաղաքացի Գառնիկ Գագիկի Դավթյանի (ծնված 12.01.1948թ․) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
4.Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց 1-ին նրբ․ թիվ 3 հասցեի 301.9քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել նոր հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Մյասնիկյան փողոց, 1-ին նրբ․ թիվ 3/1:
5.Պարտավորեցնել քաղ. Գառնիկ Դավթյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner