Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 08-ի թիվ 646-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 6/11 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արամայիս Լյովայի Մելյանի կողմից ինքնակամ կառուցված 19.1քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 17082023-11-0030/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արամայիս Լյովայի Մելյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 6/11 հասցեի ավտոտնակը՝ 19.1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19.1քմ հողամասը, համապատասխանաբար, 52048 դրամ և 200813 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 19.1քմ հողամասը քաղ. Արամայիս Լյովայի Մելյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 6/11 հասցեի ավտոտնակը՝ 19.1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19.1քմ հողամասը, համապատասխանաբար, 52048 դրամ և 200813 դրամ արժեքներով քաղ. Արամայիս Լյովայի Մելյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |