ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 11735.3ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 17 ՀՈՂԱՄԱՍԵՐԸ, ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 27920,8ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 4 ՀՈՂԱՄԱՍԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 120.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ, ԳՅՈՒՂԱՏՆՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 286.9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 120.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԿՐԿՆԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 11735.3քմ ընդհանուր մակերեսով թվով 17 հողամասերը, հատուկ պահպանվող տարածքների հողերից 27920.8քմ ընդհանուր մակերեսով թվով 4 հողամասերը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 120.0քմ մակերեսով հողամասը, գյուղատնտնտեսական նշանակության հողերից 286.9քմ մակերեսով հողամասը աճուրդի և բնակավայրերի հողերից 120.0քմ մակերեսով հողամասը կրկնաճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված աճուրդային լոտերով, մակերեսներով, պայմաններով և մեկնարկային գներով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 11735.3քմ ընդհանուր մակերեսով թվով 17 հողամասերը, հատուկ պահպանվող տարածքների հողերից 27920.8քմ ընդհանուր մակերեսով թվով 4 հողամասերը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 120.0քմ մակերեսով հողամասը, գյուղատնտնտեսական նշանակության հողերից 286.9քմ մակերեսով հողամասը աճուրդի և բնակավայրերի հողերից 120.0քմ մակերեսով հողամասը կրկնաճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |