Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1105
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1105

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՅԳԵՍՏԱՆ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲ. ԹԻՎ 33 ՀԱՍՑԵԻ 800.0ՔՄ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն 2024թ. օգոստոսի 16-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Լենինի անվան սովխոզի հողերից հատկացված /ներկայիս Այգեստան փողոցի 2-րդ նրբ. թիվ 33 հասցեի/ 800.0քմ հողամասը պատկանում է քաղ. Հրաչյա Արմենի Ղալումյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի  հանձնաժողովը  նշում է,  որ Լենինի անվան խորհտնտեսության տնտեսությունների գրանցման թիվ 12 մատյանի համաձայն քաղ. Հրաչյա Ղալումյանի հանգուցյալ պապին՝ Յուրիկ Ղալումյանին սեփականաշնորհվել է 800.0քմ տնամերձ հողամաս: 
Հանձնաժողովը նշում է, որ նշված 800.0քմ հողամասը երբևէ ետ չի վերցվել համայնքապետարանի տնօրինության տակ, մինչ օրս տիրապետվում է քաղ. Հրաչյա Ղալումյանի կողմից: Ըստ համայնքի գլխավոր հատակագծի՝ նշված հողամասը գտնվում է Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հողերի կազմում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման և 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով`

1.Քաղաքացի Յուրիկ Ղալումյանին հատկացված 800.0քմ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Այգեստան փողոց, 2-րդ նրբ. թիվ 33:
2.Վերականգնել Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց, 2-րդ նրբ. թիվ 33 հասցեի տնամերձ հողամասի /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/ փաստաթղթային հիմքերը` 800.0քմ մակերեսով, քաղ. Հրաչյա Արմենի Ղալումյանի (ծնված 11.01.1993թ.) սեփականության իրավունքով:
3.Պարտավորեցնել քաղ. Հրաչյա Ղալումյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 5304-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner