Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Դավիթ Սամվելի Սաղաթելյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 48/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 114.0քմ հողամասին կից գտնվող /Մյասնիկյան փողոց թիվ 48/2 հասցեի/ 43.8քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 43.8քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 48/2 հասցեի 43.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 299343 /երկու հարյուր իննսունինը հազար երեք հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Դավիթ Սամվելի Սաղաթելյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 48/2 հասցեի 43.8քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 299343 /երկու հարյուր իննսունինը հազար երեք հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Դավիթ Սամվելի Սաղաթելյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |