Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 956
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2024 թվականի N 956

ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ Մ․ ԳՈՐԿՈՒ ՓՈՂՈՑ ԹԻՎ 38 ՀԱՍՑԵԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂ. ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 12042019-11-0006 վկայականի՝ Դիլիջան քաղաքի Մ․ Գորկու փողոց թիվ 38 հասցեի 564.0քմ հողամասը հանդիսանում է քաղ. Ալվարդ Սպարտակի Պետրոսյանի սեփականությունը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասի սահմանները ճշտելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը  նշում է, որ ըստ գույքագրման բյուրոյի կողմից տրված տեխնիկական անձնագրի, նշված տնամերձ հողամասի մակերեսը կազմել է 470.0քմ: Կատարված տեղազննման  և  չափագրման արդյունքում  կազմված  սխեմայի համաձայն նշված հողամասի փաստացի չափը կազմում է 700.5քմ: Համայնքում իրականացվող առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում 564.0քմ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցվել է, իսկ 136.5քմ մակերեսով հողամասը դուրս է մնացել վերոհիշյալ հասցեի անշարժ գույքի մակերեսից: Հանձնաժողովը նշում է, որ նշված 136.5քմ հողամասը փաստացի ավել օգտագործվող հողամաս է,  որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով ճանաչվում է քաղաքացի Ալվարդ Սպարտակի Պետրոսյանի սեփականության իրավունքը (մինչև 300.0քմ) /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Վերջինիս տվյալները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի  1), 2), 3)  ենթակետերի  պահանջներին: Նշված 136.5քմ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի,  Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`  

1.Վերականգնել Դիլիջանի քաղաքի Մ․ Գորկու փողոց թիվ 38 հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի հողհատկացման փաստաթղթային հիմքերը` 700.5քմ մակերեսով, քաղաքացի Ալվարդ Սպարտակի Պետրոսյանի (ծնված 20.03.1960թ․) սեփականության իրավունքով:
2.Դիլիջան քաղաքի Մ․ Գորկու փողոց թիվ 38 հասցեի 700.5քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել նոր հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Մ․ Գորկու փողոց, թիվ 38/4:
3.Պարտավորեցնել քաղ. Ալվարդ Պետրոսյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner