Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հոողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Խաչարձան գյուղի տարածքում գտնվող, 11-036-0202-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի մի մասի՝ 1.06796հա հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել համայնքի սեփականության իրավունքը /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 2363-Ն որոշման, գտնվում է Գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, որպես վարելահող:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1. Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ Խաչարձան գյուղի տարածքում գտնվող, Դիլիջան համայնքի հողերի կադաստրային քարտեզի 11-036-0202-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի մի մասի՝ 1.06796հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: