Ի փոփոխումն Դիլիջան համայնքի ավագանու 2023թ. նոյեմբերի 02-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 11-044-0315-0075 ծածկագրով 0.005հա հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին» թիվ 490-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան համայնքի ավագանու 2023թ. նոյեմբերի 02-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 11-044-0315-0075 ծածկագրով 0.005հա հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին» թիվ 490-Ա որոշման որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
- «Հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ մասը, սույն որոշման 1-ին կետով սահմանված, Դիլիջան համայնքի, Հովք գյուղի 11-044-0315-0075 ծածկագրով, 0.005հա հողամասը, ըստ նպատակային նշանակության դիտարկել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, ըստ գործառնական նշանակության՝ կապի օբյեկտների:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |