Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 17-ի թիվ 665-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 74/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Հակոբ Գառնիկի Հակոբյանի կողմից ինքնակամ կառուցված 33․3քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 28112023-11-0031: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Հակոբ Հակոբյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 74/1 հասցեի ավտոտնակը՝ 33․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 33․3քմ հողամասը, համապատասխանաբար, 91288 դրամ և 350110 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 33․3քմ հողամասը քաղ. Հակոբ Գառնիկի Հակոբյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 74/1 հասցեի ավտոտնակը՝ 33․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 33․3քմ հողամասը, համապատասխանաբար, 91288 դրամ և 350110 դրամ արժեքներով քաղ. Հակոբ Գառնիկի Հակոբյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |