Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 15082024-11-0024, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց, թիվ 108/9 հասցեի 1141․2քմ և 611․8քմ տնամերձ հողամասը պատկանում է քաղ. Հայկուհի Ալբերտի Թամրազյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 4-րդ նրբ. թիվ 2/7 հասցեի 933․2քմ հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 933․2քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնվեցերորդ գոտում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 17062025-11-0013/:
Համայնքի ավագանին 2025թ. սեպտեմբերի 10-ի թիվ 974-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 933․2քմ հողամասն ընդլայնման կարգով քաղ․ Հայկուհի Ալբերտի Թամրազյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի դրույթները՝
1.Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց, թիվ 108/9 հասցեի 1141․2քմ և 611․8քմ տնամերձ հողամասին կից գտնվող, Մ. Գոշի փողոց 4-րդ նրբ․ թիվ 2/7 հասցեի 933․2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Հայկուհի Ալբերտի Թամրազյանին: Հողամասի արժեքը կազմում է 480412 դրամ:
2.Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց, թիվ 108/9 հասցեի 1141․2քմ, 611․8քմ և Մ․ Գոշի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 2/7 հասցեի 933․2քմ մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 2074․4քմ և 611․8քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Գոշ, Մ. Գոշի փողոց, 4-րդ նրբ. թիվ 2/7 հասցեով:
3.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
4.Պարտավորեցնել քաղ. Հայկուհի Թամրազյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքը` 480412 /չորս հարյուր ութսուն հազար չորս հարյուր տասներկու/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: