| Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սամվել Սուրենի Խեմչյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 86/4 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի սպասարկման 29.0քմ հողամասին կից գտնվող / Գետափնյա փողոց թիվ 86/7 հասցեի/ 28.4քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 28.4քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
 Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 86/7 հասցեի 28.4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 298592 /երկու հարյուր իննսունութ հազար հինգ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Սամվել Սուրենի Խեմչյանին:
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 86/7 հասցեի 28.4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 298592 /երկու հարյուր իննսունութ հազար հինգ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Սամվել Սուրենի Խեմչյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 |