Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. փետրվարի 21-ի թիվ 79-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 25/1 հասցեի 600.0քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասի մի մասը՝ 453.8քմ հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 25/1 հասցեի 600.0քմ հողամասի մի մասը՝ 453.8քմ հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող: |