Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Հովք գյուղի տարածքում գտնվող, 11-044-0308-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի մի մասի` 0.1826հա հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել համայնքի սեփականության իրավունքը /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 758-Ն որոշման, գտնվում է Գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, որպես արոտավայր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1. Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ Հովք գյուղի տարածքում գտնվող, Դիլիջանի համայնքի հողերի կադաստրային քարտեզի 11-044-0308-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի մի մասի՝ 0.1826հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: