Դիլիջանի համայնքապետարանի սեփականությունը հանդիսացող MERCEDES-BENZ SPRINTER 516 CDI մակնիշի թվով 3 (երեք) հատ ավտոբուսները չեն կարողանում սպասարկել երթուղիները՝ շարժիչների անսարքության պատճառով։ Ըստ նախնական հաշվարկների շարժիչների կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ է 22 000 000 /քսաներկու միլիոն/ ՀՀ դրամ գումար։ 2024թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում 22 000 000 /քսաներկու միլիոն/ ՀՀ դրամ գումարի չափով։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝ 1.Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02 «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 22 000 000 /քսաներկու միլիոն/ ՀՀ դրամ հատկացնել «01-01-01» Դիլիջան համայնք /Դիլիջանի քաղաքապետարան/ բյուջետային ծախսերի կատարման 4252 /մեքենաների և սարքվորումների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածին՝ MERCEDES-BENZ SPRINTER 516 CDI մակնիշի թվով 3 (երեք) հատ ավտոբուսների շարժիչների կապիտալ վերանորոգման համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |