Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գրիգոր Ռաֆիկի Ավետիսյանը՝ իր սեփականությունը հանդիսացող Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0299-0006 ծածկագրով, 6000.0քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասին կից գտնվող, 11-003-0299-0008 ծածկագրով 1055.0քմ և 11-003-0299-0007 ծածկագրով 4945.0քմ մակերեսներով հողամասերը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 1055.0քմ և 4945.0քմ հողամասերը գտնվում են գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, որպես վարելահող: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0299-0008 ծածկագրով 1055.0քմ և 11-003-0299-0007 ծածկագրով 4945.0քմ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար 121325 /հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր քսանհինգ/ և 568675 /հինգ հարյուր վաթսունութ հազար վեց հարյուր յոթանասունհինգ/ դրամ արժեքներով օտարել քաղ. Գրիգոր Ռաֆիկի Ավետիսյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0299-0008 ծածկագրով 1055.0քմ և 11-003-0299-0007 ծածկագրով 4945.0քմ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար 121325 /հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր քսանհինգ/ և 568675 /հինգ հարյուր վաթսունութ հազար վեց հարյուր յոթանասունհինգ/ դրամ արժեքներով, քաղ. Գրիգոր Ռաֆիկի Ավետիսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |