Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. փետրվարի 24-ի թիվ 138-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 74/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արմեն Արամայիսի Մարգարյանի կողմից ինքնակամ կառուցված 340.85քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 08052023-11-0025/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արմեն Մարգարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 74/4 հասցեի բնակելի տունը՝ 340.85քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 105.6քմ հողամասը, համապատասխանաբար, 2368226 դրամ և 721703 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված բնակելի տունը և վերջինիս զբաղեցրած 105.6քմ հողամասը քաղ. Արմեն Արամայիսի Մարգարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 74/4 հասցեի բնակելի տունը՝ 340.85քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 105.6քմ հողամասը, համապատասխանաբար, 2368226 դրամ և 721703 դրամ արժեքներով քաղ. Արմեն Արամայիսի Մարգարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |