|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հունիսի 2023 թվականի N 482 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 2507.4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 31611.6ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 3 ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 2507.4քմ մակերեսով հողամասը, Գյուղատնտեսական նշանակության հողերից 31611.6քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու և մեկնարկային գները սահմանելու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտերով, պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գներով: Վերջիններս հաստատվեցին համայնքի ավագանու 2023թ. մայիսի 19-ի թիվ 362-Ա որոշմամբ: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները` 1. 2023 թվականի հունիսի 08-ից հայտարարել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 2507.4քմ մակերեսով հողամասի, Գյուղատնտեսական նշանակության հողերից 31611.6քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերի վարձակալության իրավունքի մրցույթ` համաձայն կից աղյուսակի: 2. Մրցույթի օր նշանակել 2023 թվականի հուլիսի 10-ը: 3. Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցութային հանձնաժողովին հանձնարարել. 1) ապահովել նախատեսվող մրցույթի վերաբերյալ տեղեկատվության՝ օրենքով սահմանված կարգով հրապարակումը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(32.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|