Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 26-ի թիվ 136-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 181/11 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Էդվարդ Ժորայի Սագարյանի կողմից ինքնակամ կառուցված 77․28քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 09022024-11-0027/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Էդվարդ Սագարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 181/11 հասցեի ավտոտնակը՝ 77․28քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 40․9քմ հողամասը, համապատասխանաբար, 210588 դրամ և 430015 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 40․9քմ հողամասը քաղ. Էդվարդ Ժորայի Սագարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 181/11 հասցեի ավտոտնակը՝ 77․28քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 40․9քմ հողամասը, համապատասխանաբար, 210588 դրամ և 430015 դրամ արժեքներով քաղ. Էդվարդ Ժորայի Սագարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |