|    Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. ապրիլի 19-ի թիվ 304-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 8/7 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Ազատ Վազգենի Կարապետյանի կողմից ինքնակամ կառուցված 20.2քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 28042023-11-0021/:Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ազատ Կարապետյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 8/7 հասցեի ավտոտնակը՝ 20.2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20.2քմ հողամասը, համապատասխանաբար, 55045 դրամ և 212379 դրամ  արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
 Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 20.2քմ հողամասը քաղ. Ազատ Վազգենի Կարապետյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 8/7 հասցեի ավտոտնակը՝ 20.2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20.2քմ հողամասը, համապատասխանաբար, 55045 դրամ և 212379 դրամ արժեքներով քաղ. Ազատ Վազգենի Կարապետյանին  օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 |