Դիլիջան համայնքի ղեկավարի 2020թ. սեպտեմբերի 18-ի թիվ 421-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 12-րդ նրբ. թիվ 14/4 հասցեի 428.0քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 12-րդ նրբ. թիվ 14/4 հասցեի 428.0քմ հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող: |