Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Մովսես Էդվարդի Պողոսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 1-ին փողոց թիվ 27 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 882.0քմ հողամասին կից գտնվող /1-ին փողոց թիվ 27/1 հասցեի/ 599.5քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 599.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 1-ին փողոց թիվ 27/1 հասցեի 599.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 4097163 /չորս միլիոն իննսունյոթ հազար հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Մովսես Էդվարդի Պողոսյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 1-ին փողոց թիվ 27/1 հասցեի 599.5քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 4097163 /չորս միլիոն իննսունյոթ հազար հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Մովսես Էդվարդի Պողոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |