Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Շատո Վիլլիջ>> ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Շահինյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 82 հասցեի, <<Շատո Վիլլիջ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հասարակական նշանակության շինության /ավարտվածության աստիճանը անավարտ/ սպասարկման 1190.0քմ հողամասին կից գտնվող Կամոյի փողոցի թիվ 82/1 հասցեի 1151.2քմ մակերեսով և Կամոյի փողոցի թիվ 82/2 հասցեի 38.8քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 1151.2քմ և 38.8քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 82/1 հասցեի 1151.2քմ հողամասը և Կամոյի փողոցի թիվ 82/2 հասցեի 38.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 1429790 / մեկ միլիոն չորս հարյուր քսանինը հազար յոթ հարյուր իննսուն/ դրամ և 48189 /քառասունութ հազար հարյուր ութսունինը/ դրամ արժեքներով օտարել <<Շատո Վիլլիջ>> ՍՊԸ-ին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 82/1 հասցեի 1151.2քմ հողամասը և Կամոյի փողոցի թիվ 82/2 հասցեի 38.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 1429790 /մեկ միլիոն չորս հարյուր քսանինը հազար յոթ հարյուր իննսուն/ դրամ և 48189 /քառասունութ հազար հարյուր ութսունինը/ դրամ արժեքներով <<Շատո Վիլլիջ>> ՍՊԸ-ին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |