Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Համլետ Հրաչիկի Թամրազյանը ՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 38/7 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 400.0քմ հողամասին կից գտնվող /Թբիլիսյան խճուղի թիվ 38/12 հասցեի/ 160.1քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 160.1քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 38/12 հասցեի 160.1քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1120700 /մեկ միլիոն հարյուր քսան հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Համլետ Հրաչիկի Թամրազյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 38/12 հասցեի 160.1քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1120700 /մեկ միլիոն հարյուր քսան հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Համլետ Հրաչիկի Թամրազյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |