Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. սեպտեմբեր 4-ի թիվ 848-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 209 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վարդան Սամվելի Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված 19․0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 13102023-11-0058/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վարդան Գրիգորյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 209 հասցեի ավտոտնակը՝ 19․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19․0քմ հողամասը, համապատասխանաբար, 44004 դրամ և 129852 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 19․0քմ հողամասը քաղ. Վարդան Սամվելի Գրիգորյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 209 հասցեի ավտոտնակը՝ 19․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19․0քմ հողամասը, համապատասխանաբար, 44004 դրամ և 129852 դրամ արժեքներով քաղ. Վարդան Սամվելի Գրիգորյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |