|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 ապրիլի 2024 թվականի N 521 |
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 37/1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արմինե Արմենի Կարապետյանը և Դիանա Նիկոլի Վարդանյանը՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 37/1 հասցեի 0.23416հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 37/1 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես խառը կառուցապատման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. Փետրվարի 2-ի թիվ 88, 2011թ․ Դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումներով, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով` 1.Քաղաքացիներ Արմինե Արմենի Կարապետյանի և Դիանա Նիկոլի Վարդանյանի սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 37/1 հասցեի 0.23416հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես խառը կառուցապատման: 2.Պարտավորեցնել համասեփականատերերին. 1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|