Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արմենուհի Վալերիի Էլիզբարյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 25 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 600.0 քմ հողամասին կից գտնվող /Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 25/1 հասցեի/ 600.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 600.0 քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 25/1 հասցեի 600.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 4100580 /չորս միլիոն հարյուր հազար հինգ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Արմենուհի Վալերիի Էլիզբարյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 25/1 հասցեի 600.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 4100580 /չորս միլիոն հարյուր հազար հինգ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Արմենուհի Վալերիի Էլիզբարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |