Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Դիլիջան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |