2022թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝ 1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 6127057/վեց միլիոն հարյուր քսանյոթ հազար հիսունյոթ / ՀՀ դրամն ուղղել՝
1.«01-03-03» ընդհանուր բնույթի այլ ծառայություններ գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4111/աշխատողների աշխատավարձ/ տնտեսագիտական հոդվածին 3007057 /երեք միլիոն յոթ հազար հիսունյոթ/ ՀՀ դրամ, ՔԿԱԳ աշխատակցին վերջնահաշվարկ վճարելու նպատակով։
2. «10-07-01» սոցիալական հատուկ արտոնություններ գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4729 /այլ նպաստներ/ տնտեսագիտական հոդվածին 2000000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ։
3.« 01-01-01» Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4233 /աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին 620000 /վեց հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ։
4. «09-01-01» նախադպրոցական կրթություն գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4511 /սուբսիդիաներ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, ՀԾ ծրագիր ձեռք բերելու նպատակով։
5. «04-05-01» Ճանապարհային տրանսպորտ գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4511 /սուբսիդիաներ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։ |