Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. ապրիլի 03-ի թիվ 242-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 185/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սեյրան Արամայիսի Մանթաշյանի կողմից ինքնակամ կառուցված 38.737քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 10042023-11-0057/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սեյրան Մանթաշյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 185/6 հասցեի ավտոտնակը՝ 38.737քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 30.6քմ հողամասը, համապատասխանաբար, 105559 դրամ և 321723 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 30.6քմ հողամասը քաղ. Սեյրան Արամայիսի Մանթաշյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 185/6 հասցեի ավտոտնակը՝ 38.737քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 30.6քմ հողամասը, համապատասխանաբար, 105559 դրամ և 321723 դրամ արժեքներով քաղ. Սեյրան Արամայիսի Մանթաշյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |