Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Ուժը կորցրած ճանաչել Դիլիջան համայնքի ավագանու 2021թ. փետրվարի 19-ի թիվ 25 որոշումը:
2. Ստեղծել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.
1. Բազինյան Արման - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ-հանձնաժողովի նախագահ,
2. Բաղմանյան Գառնիկ - համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ-արձանագրող,
3. Բաբինյան Անուշավան-համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ-աճուրդավար,
4.Սանթրոսյան Լիպարիտ - համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի ժ/պ -հանձնաժողովի անդամ,
5. Աղաջանյան Արմինե - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի տեղակալ-հանձնաժողովի անդամ,
6. Թամրազյան Վարդան - համայնքի ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ, 7. Ալիխանյան Ռոբերտ - համայնքի ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ:
8. Մելիքյան Սուրեն - համայնքի ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ:
9. Խեմչյան Արշակ - համայնքի ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ: |