Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 144
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  25-րդ և 42–րդ կետերի պահանջներով և նկատի ունենալովոր համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով  2023թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ,  համայնքի ավագանին որոշում է.       

Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Դիլիջան համայնքին հատկացվող նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները ուղղորդել հետևյալ տնտեսական զարգացման ծրագրերին՝ 

1. Դիլիջան քաղաքի, Մյասնիկյան փողոցի թիվ 117/4 հասցեից մինչև Գայի փողոցի թիվ 90 հասցեն ընկած ճանապարհահատվածի հիմնանորոգում (ասֆալտապատում) – 2350 մետր։

2. Դիլիջան քաղաքում թվով 14 կանգառի կառուցում (փողոցներ՝ Շահումյան, Մյասնիկյան Կալինինի, Աբովյան)։

3. Թեղուտ գյուղում 6 կմ ջրագծի կառուցում։

4. Աղավնավանք գյուղում 3 կմ ջրագծի կառուցում։

5. Հաղարծին գյուղի 2–րդ, 7–րդ և 10–րդ փողոցների տուֆապատում–1500մետր։

6. Խաչարձան գյուղի 2–րդ և 3–րդ փողոցների տուֆապատում–800մետր։

7. Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոցի տուֆապատում–800մետր։

8. Հովք գյուղի 1–ին փողոցի տուֆապատում–600մետր։

9. Դիլիջան քաղաքի, Կալինինի փողոցի թիվ 256ա հասցեից մինչև Այգեստան փողոցի թիվ 1/1 հասցեն ընկած ճանապարհահատվածի հիմնանորոգում (ասֆալտապատում) – 1120 մետր։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner