Համաձայն Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի միջև կնքված կապիտալ սուբվենցիայի հատկացման 01.04.2024թ․ թիվ 5 պայմանագրի, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացվել է 73 179 000 (յոթանասուներեք միլիոն մեկ հարյուր յոթանասունինը հազար) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիա՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամարինի 1 հասցեից մինչև Օրջոնիկիձեի 57 շարունակելով դեպի Կամարինի 37 հասցե ընկած ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ և ծախս /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգմամբ։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 73 179 000 (յոթանասուներեք միլիոն մեկ հարյուր յոթանասունինը հազար) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիան ճանաչել որպես եկամուտ՝ սուբվենցիոն եկամտային հաշվին։
2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 73 179 000 (յոթանասուներեք միլիոն մեկ հարյուր յոթանասունինը հազար) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիան ճանաչել ծախս և ուղղել Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման սուբվենցիոն ծախսային հաշվի 5113 հոդվածին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |