Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. փետրվարի 29-ի թիվ 319-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 78/14 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սեդա Ցոլակի Քոչարյանի կողմից ինքնակամ կառուցված 22․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 12032024-11-0085/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սեդա Քոչարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 78/14 հասցեի ավտոտնակը՝ 22․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22․4քմ հողամասը, համապատասխանաբար, 61040 դրամ և 235510 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 22․4քմ հողամասը քաղ. Սեդա Ցոլակի Քոչարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 78/14 հասցեի ավտոտնակը՝ 22․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22․4քմ հողամասը, համապատասխանաբար, 61040 դրամ և 235510 դրամ արժեքներով քաղ. Սեդա Ցոլակի Քոչարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |