Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 24-ի թիվ 119-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 90/12 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Կարեն Անուշավանի Թամամյանի կողմից ինքնակամ կառուցված 19․38քմ արտաքին մակերեսով մառանի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 09022024-11-0054/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Կարեն Թամամյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 90/12 հասցեի մառանը՝ 19․38քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 37․5քմ հողամասը, համապատասխանաբար, 105621 դրամ և 394268 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված մառանը և վերջինիս զբաղեցրած 37․5քմ հողամասը քաղ. Կարեն Անուշավանի Թամամյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 90/12 հասցեի մառանը՝ 19․38քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 37․5քմ հողամասը, համապատասխանաբար, 105621 դրամ և 394268 դրամ արժեքներով քաղ. Կարեն Անուշավանի Թամամյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |