Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ համայնքի Շամախյան փողոցի թիվ 1ա շենքի թիվ 1, երկու սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալ Սուրեն Օնիկի Հարությունյանին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող Շամախյան փողոցի թիվ 1ա շենքի թիվ 1, երկու սենյականոց՝ 67,84 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալին ուղղակի վաճառքի ձևով, 101760 դրամով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |