Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 45
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 010-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ  հոդվածի 1-ին մասի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է. 

1.Ուժը կորցրած ճանաչել Դիլիջան համայնքի ավագանու 2021թ. նոյեմբերի 30-ի թիվ 010-Ա որոշումը:

2. Ստեղծել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.

1). Բազինյան Արման - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ-հանձնաժողովի նախագահ,

2). Բաղմանյան Գառնիկ - համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության  բաժնի առաջատար մասնագետ-աճուրդավար,

3). Սարգսյան Արսեն-համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետ-արձանագրող,

4). Սանթրոսյան Լիպարիտ - համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժ/պ -հանձնաժողովի անդամ,

5). Գրիգորյան Վարդան - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժ/պ-հանձնաժողովի անդամ,

6). Թամրազյան Վարդան  - համայնքի ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ,
7). Ալիխանյան Ռոբերտ - համայնքի ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ:

8). Մելիքյան Սուրեն - համայնքի ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ:

9). Խեմչյան Արշակ - համայնքի ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner