Դիլիջան համայնքի ղկավարին է դիմել քաղաքացի Նաիրա Գրիգորի Թովմասյանը, Դիլիջան համայնքի Մյասնիկյան 2-րդ նրբ․ 8/1 հասցեում գտնվող, կառուցապատման իրավունքով իրեն տրամադրված հողամասի նկատմամբ առաջացած ապառքների և տույժերի մասով արտոնություն սահմանելու խնդրանքով։ Քաղ․ Նաիրա Թովմասյանը համաձայն Հայաստանի Հանրապետության Սնանկության Դատարանի 12.05.2020թ․ թիվ ՍնԴ/1096/04/20 վճռի ճանաչվել է սնանկ։ Առաջարկվում է քաղաքացի Նաիրա Գրիգորի Թովմասյանի վերը նշված պարտավորությունների նկատմամբ սահմանել արտոնություն, որը կազմում է 201052 (երկու հարյուր մեկ հազար հիսուն երկու) ՀՀ դրամ։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի՝ Նաիրա Գրիգորի Թովմասյանի դիմումը, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. Քաղաքացի՝ Նաիրա Գրիգորի Թովմասյանի կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի նկատմամբ առաջացած ապառքների և տույժերի նկատմամբ սահմանել արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |