Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Վլադիմիր, Շողեր, Շուշանիկ, Ռոզա և Գայանե Դալլաքյանները՝ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 1-ին փողոց թիվ 49 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 1700.0քմ հողամասին կից գտնվող /Աղավնավանք գյուղի 1-ին փողոց թիվ 49/1 հասցեի/ 1626.9քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 1626.9քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնվեցերորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 1-ին փողոց թիվ 49/1 հասցեի 1626.9քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 837854 /ութ հարյուր երեսունյոթ հազար ութ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Վլադիմիր, Շողեր, Շուշանիկ, Ռոզա և Գայանե Դալլաքյաններին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 1-ին փողոց թիվ 49/1 հասցեի հասցեի 1626.9քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 837854 /ութ հարյուր երեսունյոթ հազար ութ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Վլադիմիր, Շողեր, Շուշանիկ, Ռոզա և Գայանե Դալլաքյաններին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |