Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդված 5-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021թ. հոկտեմբերի 25-ի թիվ 1/փ-319 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծում 11-003-0670-0003 ծածկագրով հողամասի մասերը հանդիասցող առանձին հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունը` համաձայն հավելվածի: 2. Հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ մասը, սույն որոշման 1-ին կետով սահմանված, Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի թիվ 40 հասցեով, 11-003-0670-0003 ծածկագրով հողամասի մասերը հանդիսացող, 438.7քմ և 66.0քմ մակերեսներով հողամասերը, ըստ նպատակային նշանակության դիտարկել որպես Բնակավայրերի հող, ըստ գործառնական նշանակության՝ բնակելի կառուցապատման: 3. <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 30-ի N 1723-Ն որոշմամբ հաստատված Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |