Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 550
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2021 թվականի N 550

ՔԱՂ. ՀԱՅԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ 11-003-0649-0025 ԾԱԾԿԱԳՐՈՎ 3.25ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված <<ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի>> 2021թ. նոյեմբերի 10-ի թիվ 1/փ-332 եզրակացությունը և Դիլիջանի համայնքի ավագանու 2021թ. նոյեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծում 11-003-0649-0025 ծածկագրով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին>> թիվ 20-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման, ինչպես նաև  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`

1. Քաղ. Հայկ Հայրապետյանին պատկանող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծում 11-003-0649-0025 ծածկագրով 3.25հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Աղբյուր Սերոբի փողոց, թիվ 11:
2. Պարտավորեցնել քաղ. Հայկ Հայրապետյանին.
1) Համայնքային բյուջե /900405051104 հաշվարկային հաշվին/ մուծել իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջանի համայնքի Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծում 11-003-0649-0025 ծածկագրով 3.25հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը Բնակավայրերի հողերի փոփոխության արդյունքում կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, այն է՝ 218377250 /երկու հարյուր տասնութ միլիոն երեք հարյուր յոթանասունյոթ հազար երկու հարյուր հիսուն/ դրամ:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner