Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 987
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 սեպտեմբերի 2024 թվականի N 987

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 175/4 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ քաղ․ Կարեն Սաշայի Սարգսյանի  կողմից Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 175/4 հասցեի և հարակից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցվել է շինություններ, մասնավորապես՝ 32.83քմ արտաքին մակերեսով ավտոտնակ և 5.25քմ մակերեսով հենապատ: Վերջիններիս զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 105.3քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
Հանձնաժողովը նշում է, որ վերոհիշյալ շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, համապատասխանում են գործող քաղաքաշինության կանոններին, սպասարկող հողամասը չի մտնում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված հողերի կազմ, առկա է հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր թիվ 2023CK4HB8: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի թիվ 1767-Ն որոշման, ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 105.3քմ հողամասի մի մասը/90.8քմ/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի»  կազմում, որպես «այլ հողեր», մի մասը/14.56քմ/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր»: Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջանի համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 175/4 հասցեի անշարժ գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը վերագրանցել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի և 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`

1.Վերոնշյալ 90.8քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի  կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
2
.Դիլիջանի համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 175/4 հասցեի 19․95քմ հողամասի նկատմամբ վերագրանցել համայնքի սեփականության իրավունքը 105.3քմ մակերեսով:
3.Քաղ․ Կարեն Սաշայի Սարգսյանի կողմից, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 175/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 105.3քմ հողամասում ինքնակամ կառուցված 32.83քմ արտաքին մակերեսով ավտոտնակի և 5.25քմ մակերեսով հենապատի նկատմամբ ճանաչել Դիլիջան համայնքի սեփականության իրավունքը և օրինականացնել:
4.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ վերոնշյալ ավտոտնակի և վերջինիս զբաղեցրած 105.3քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով:
5.Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 34 կետի համաձայն՝ գրավոր առաջարկություն ներկայացնել վերոհիշյալ ինքնակամ շինարարությունն իրականացրած քաղ․ Կարեն Սաշայի Սարգսյանին՝ նշված հողամասի և շինության ձեռքբերման նպատակով:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner