Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 167
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ 11-003-0048-0036 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդված 5-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023թ. օգոստոսի 14-ի թիվ 2/փ-229 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 11-003-0048-0036 ծածկագրով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը` համաձայն հավելվածի:
2. Հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ մասը, սույն որոշման 1-ին կետով սահմանված, Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի 11-003-0048-0036 ծածկագրով, 0.22721հա  հողամասը, ըստ նպատակային նշանակության դիտարկել որպես Բնակավայրերի հող, ըստ գործառնական նշանակության՝ բնակելի կառուցապատման:
3. <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունները Դիլիջան համայնքի ավագանու 03.10.2022թ. թիվ 198-Ա և ՀՀ Տավուշի մարզպետի 26.10.2022թ․ թիվ 299-Ա որոշումներով հաստատված Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.69 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner