|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հունիսի 2023 թվականի N 481 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 2048.7ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 6 ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 2048.7քմ ընդհանուր մակերեսով թվով 6 հողամասերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակավայրերի և հատուկ պահպանվող տարածքների հողերից 13587.4քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին հարցը: Վերջիններս հաստատվեցին համայնքի ավագանու 2023թ. մայիսի 19-ի թիվ 363-Ա որոշմամբ: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները` 1. 2023 թվականի հունիսի 08-ից հայտարարել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 2048.7քմ ընդհանուր մակերեսով թվով 6 հողամասերի աճուրդ՝ համաձայն կից աղյուսակի: 2. Աճուրդի օր նշանակել 2023 թվականի հուլիսի 10-ը: 3. Դիլիջան համայնքի հողամասերը աճուրդային կարգով օտարող հանձնաժողովին հանձնարարել. 1) ապահովել նախատեսվող աճուրդի վերաբերյալ տեղեկատվության՝ օրենքով սահմանված կարգով հրապարակումը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(36.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|