Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Լիլյա Վարդանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 9 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 400.0քմ հողամասին կից գտնվող Խորհուրդների փողոցի թիվ 9/1 հասցեի 250.0քմ մակերեսով և Խորհուրդների փողոցի թիվ 9/2 հասցեի 150.0քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 250.0քմ և 150.0քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 9/1 հասցեի 250.0քմ հողամասը և Խորհուրդների փողոցի թիվ 9/2 հասցեի 150.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 310500 / երեք հարյուր տասը հազար հինգ հարյուր/ դրամ և 186300 /հարյուր ութսունվեց հազար երեք հարյուր/ դրամ արժեքներով օտարել քաղ. Լիլյա Վարդանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 9/1 հասցեի 250.0քմ և Խորհուրդների փողոցի թիվ 9/2 հասցեի 150.0քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 310500 / երեք հարյուր տասը հազար հինգ հարյուր/ դրամ և 186300 /հարյուր ութսունվեց հազար երեք հարյուր/ դրամ արժեքներով քաղ. Լիլյա Վարդանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |