Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. նոյեմբերի 20-ի թիվ 1110-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 10/5 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արմեն Հրաչիկի Ալչանգյանի կողմից ինքնակամ կառուցված 20․6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 05122023-11-0034/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արմեն Ալչանգյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 10/5 հասցեի ավտոտնակը՝ 20․6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․6քմ հողամասը, համապատասխանաբար, 56135 դրամ և 216585 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 20․6քմ հողամասը քաղ. Արմեն Հրաչիկի Ալչանգյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 10/5 հասցեի ավտոտնակը՝ 20․6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․6քմ հողամասը, համապատասխանաբար, 56135 դրամ և 216585 դրամ արժեքներով քաղ. Արմեն Հրաչիկի Ալչանգյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |